Վարդան Բալյան. Գործընթացը մեկնարկել է, իշխանություններն ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Արդեն մի քանի օր է, որ ռուսական զորակազմը տեղակայվում է հայ֊ադրբեջանական սահմանին։
դրբեջանում թուրք֊ադրբեջանական նախապես չհայտարարված զորավարժություններն, ի դեպ, ադրբեջանցիները մեկնաբնում են նշված գործընթացի համատեքստում՝ անթաքույց անհանգստություն ու դժգոհություն հայտնելով։
Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հղում են անում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտրարությանը, թե ռուսական զորակազմը հայ֊ադրբեջանական սահմանին կտեղակայվի, քանի դեռ ընթանում է սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց։
Այսինքն՝ գործընթացն արդեն մեկնարկել է, և հայկական իշխանությունները հանրային ուշադրությունը շեղելու նպատակով ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր՝ ոռոգման ջրի խնդիր, Երևանի քաղաքապետի պաշտոնանկություն, ՏԻՄ համապետական ընտրություններ, և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը
- Վարդան Բալյան. Այլանդակություն է, ոչ թե ընտրություն
- Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
- Վարդան Բալյանը՝ ՔՊ-ի մասին. Հրեաներից կարգախոսներ գողացողները հեղափոխության կեղծողներից իզուր են երազում հաղթանակ կեղծող դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան