Վերջին մեկ ամսում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասել է, որ վերջին ամսվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ:
Ըստ նրա՝ շարժունակության բարձրացումը վարակի դեպքերի աճի ռիսկի գործոններից մեկն է:
«Այսօր ես համակարգող խորհրդին հայտնեցի, որ վերջին ամսվա ընթացքում զբոսաշրջիկների շրջանում հաստատել ենք վարակի ավելի քան 400 դեպք: Ես նաև հաղորդեցի նրանց մեկուսացման մասին: Այսինքն՝ շարժունակության բարձրացումը, անկասկած, դեպքերի աճի ռիսկի գործոններից մեկն է: 400 զբոսաշրջիկներից ոմանք վարակվել են տեղում, ոմանք ներս մտնելուց հետո: Ես չեմ կարող ձեզ ասել շտամների մասին», - Jnews-ի հաղորդմամբ, հայտարարել է Գամղրելիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում 10-20 %-ը վարակված են կորոնավիրուսային վարակի հնդկական շտամով
- Վրաստանում կորոնավիրուսի Դելտա շտամի դեպքերն ավելանում են
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ
- Վրաստանում կորոնավիրուսից 9 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան