Վրաստանում 10-20 %-ը վարակված են կորոնավիրուսային վարակի հնդկական շտամով
Մոտ ժամանակներս Վրաստանում հնարավոր է կորոնավիրուսային վարակի և հիվանդների մահացության դեպքերի աճ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի ճեպազրույցում այդ մասին ասել է առողջապահության փոխնախարար Թամարա Գաբունիան:
«Համաճարակաբանական իրավիճակի նման զարգացումը հնարավոր է եղել մեր երկրում կորոնավիրուսի հնդկական Delta շտամի ախտորոշման հետևանքով: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք հայտնաբերել ենք 7 այդպիսի նոր դեպք»,-ասել է Գաբունիան:
Ըստ նրա, Վրաստանում ներկայումս 10-20 %-ը վարակված են կորոնավիրուսային վարակի հնդկական շտամով:
«Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված ավելի քան հազար մարդ, և դա վերջին շաբաթների ամենաբարձր ցուցանիշն է»,- ասել է Գաբունիան:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է COVID-19 վարակի 1,194 դեպք, 22 հիվանդ մահացել է:
Կառավարության որոշմամբ՝ Վրաստանում վերացվել են գրեթե բոլոր սահմանափակումները: Հուլիսի 1-ից էլ քաղաքներում չեղարկվելու է պարետային ժամը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան