Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն
Հունիսի 28-ին, Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մաիսն տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ
- 21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
- 19.06.2021. Հայտնաբերվել է մեկ աճյուն
- 17.06.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 աճյուն
- 12.06.2021. Հադրութի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով 8 աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան