ԱՄՆ սենատորները պահանջում են միջոցներ հատկացնել Արցախում ականազերծման համար
Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը) ողջունել է ԱՄՆ Սենատի երկկուսակցական նամակը, որը գլխավորում են սենատորներ Քրիս Վան Հոլլենը և Թոդ Յանգը, որով կոչ է արվում միջոցներ հատկացնել Արցախում ականազերծմանն աջակցելու համար:
Նամակում, որն ուղղված է Սենատի հատկացումների հանձնաժողովին, 2 միլիոն դոլար է պահանջվում Զենքի սովորական ոչնչացման ծրագրերի համար` Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, անցած աշնանը սկսված 44-օրյա պատերազմից հետո Արցախին հասցված ծանր վնասները վերացնելու համար։
Նշվում է, որ 2022թ-ի ֆինանսական տարվան 2 միլիոն դոլարի հատկացումը կարող է ապահովել, որ ընտանիքները կարողանան վերադառնալ իրենց կյանքին՝ առանց վախենալու պայթուցիկի սպառնալիքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան