Արամ Առաջինը կմեկնի Վատիկան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր կմեկնի Վատիկան` մասնակցելու Լիբանանի քրիստնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա կլինի Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին և բաղկացած կլինի երկու մասից՝ Լիբանանում տիրող ներկա իրավիճակի քննարկում և Լիբանանի աջակցությանը նվիրված հրապարակային արարողություն:
Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վատիկանում կայանալիք հանդիպման առաջին հատվածում ելույթ կունենա Հռոմի Պապը, Արամ Առաջինը, Ռայի Պատրիարքը: Ընդառաջելով Պապի առաջարկին՝ Նորին Սրբությունը խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական-քաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին:
Այս ժողովի կազմակեպման մեջ կարևոր դեր է ունեցել Արամ Առաջինը՝ շուրջ երկու ամիս առաջ Հռոմի պապին ուղղված իր նամակով:
Արամ Առաջինն ու Ռայի պատրիարքն այսօր կեսօրին հատուկ օդանավով կմեկնեն Հռոմ, կվերադառնան ուրբաթ օրը: