Արտակ Զաքարյան. Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի շահերն իրեն չեն հետաքրքրում
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Կապիտուլյանտ Նիկոլն ասում էր, որ ստորագրելու է կոմունիկացիաները բացելու մասին փաստաթուղը՝ պնդելով, որ դա 100%-ով Հայաստանի շահերից բխող թուղթ է: Թուրքիան և Ադրբեջանը շարունակ պնդում են, որ այսպես կոչված Զանգեզուրի 43 կիլոմետրանոց միջանցքը պետք է բացվի: Դա ամրագրել են նաև հունիսի 15-ին, հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական նոր դեկլարացիայում:
Տարածաշրջանային կոմունիկացիաների հախուռն բացումը և Սյունիքով միջանցք տալը, անշուշտ ազդելու է նաև տարածաշրջանի քաղաքականության վրա, ինչը լրջորեն մտահոգում է Իրանին և Ռուսաստանին:
Թուրքիան առաջարկում է տարածաշրջանային հարցերը լուծել «վեցակողմ պլատֆորմով»` Ռուսաստան, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա ձևաչափով: Սա նշանակում է, որ առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների համար սկսվելու է կատաղի պայքար: Իսկ Սյունիքի միջանցքը վերահսկելու համար Թուրքիան ամեն ինչ է անելու, ընդհուպ մինչև չի բացառվում նոր ռազմական ավանտյուրաներ:
Նիկոլը սա շատ լավ է հասկանում, և բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի շահերն իրեն չեն հետաքրքրում: Այստեղից էլ կարող եք եզրակացնել, թե ինչո՞ւ էին թուրքերն ու ադրբեջանցիներն ուրախացել կապիտուլյանտի վերընտրությամբ:
Ստացվել է, որ Հայաստանի քաղաքացիների 20-25%-ն իրենց ձայնը տվել են տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության մեծացմանը: Սրա մասին բազմիցս ասել ենք, բայց... Այնպես որ Նիկոլի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար «Ապագա կա Ապագա»»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 20-ից հետո ձեզ հետ միասին և ձեր օգնությամբ սկսվի Ազգային Բանակի վերածնունդը․ Արտակ Զաքարյան
- Ներքին թուրքն արյան ծարավ ունի. Արտակ Զաքարյան
- Քարտեզներն ապացուցում են, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները. Արտակ Զաքարյան
- Երբեք Հայաստանի ընդդիմություն այսքան ուժեղ, կայացած չի եղել. Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Դուք գոնե գիտե՞ք, որ կարգին թուրք եք
- Ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին. Արտակ Զաքարյան
- Արցախի խնդրից բացի, այսօր բախվել ենք նաև Հայաստանի տարածքային և բնակչության անվտանգության խնդիրների. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին