Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ վերջերս ԵԽ-ում երկար առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահմեդ Սեյիդովի հետ, որը շարունակում է չընդունել, որ իրենց մոտ ռազմագերիներ կան:
Զոհրաբյանը փոխանցեց Սեյիդովի խոսքն, ըստ որի՝ գերիների հարցը կքննարկվի, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյան օկուպացված 75 %-ը:
Պատգամավորն առաջարկեց որպես պատժամիջոց քայլեր անել ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու ուղղությամբ:
«Նավալնու պրիչոսկան խառնվում է՝ Եվրոպայի խորհորդը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում՝ զրկելով նրան ձայնի իրավունքից»,- հայտարարեց Զոհրաբյանը և առաջարկեց նաև կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական հաշիվների վրա:
Պատգամավորը դիմեց հեռացող խորհրդարանի քաղաքական ուժերին՝ հանդես գալ միասնական հայտարարությամբ և նշել այն պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի հանդեպ, այլապես շատ երկար են սպասելու գերեվարվածներին:
Հարակից հրապարակումներ`
- «Փողերի լվացման մասին» օրենքի թիրախում ներառվում են նաև ՏԻՄ բարձրաստիճան պաշտոնյաները
- Մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է 18 հարց