Կորյուն Վարդապետյանին հեռացնելով՝ հաջորդ քայլը լինելու է Աչաջուր ԱԿ-ի փակումը. Նունե Ներսիսյան
«Աչաջուր առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը իր դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից, սակայն ես գիտեմ, որ իր վրա ճնշումներ են եղել»,- ասուլիսում ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը:
Նա նշեց, որ անձամբ է խոսել Կ. Վարդապետյանի հետ, հարցրել է՝ պարտադրո՞ւմ են դիմում գրել, նա հերքել է, ասել է՝ ազատվում է իր դիմումի համաձայն. «Լավ հասկանում ենք, թե ինչու է ազատման դիմում գրում: Արդեն 2-3 օր է համացանցում ինչ-որ աղմուկ կա, որ Տավուշի մարզպետը սկսել է իր վրեժխնդրությունը բոլոր այն մարդկանցից, ովքեր քաղաքական իրենց հայացքները չեն կիսում, ովքեր «Իմ քայլի» օգտին չէին քվեարկել:
Այսպես էլ այս մարդիկ երբեք չհասկացան, որ բժիշկն ապաքաղաքակացված է միշտ եղել»,- ասաց Ն. Ներսիսյանը:
Նրա խոսքով, բժիշկներն իրենց կրթվածության մակարդակով, ինտեկելտով տարբերվում են, կարող են ինքնակազմակերպվել, ոտքի ելնել, այդ իսկ պատճառով էլ այս իշպանությունը, դեռ նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից սկսած, ցանկանում են բժիշկների համայնքը վերացնել՝ փակելով ծննդատներ, այլ բժշկական կենտրոններ, ազատելով մասնագետներին:
«Տարբեր բժիշկների հանդեպ հետապնդումներ, վրեժխնդրություն, բայց հասկանում են, որ իրենց նպատակին չեն հասնում»,- ասաց նա:
Ն. Ներսիսյանը նշեց, որ այսօր Հայաստանում բժիշկները չեն գնահատվում, շնորհակալության փոխարեն վարկաբեկում են, հետապնդում:
«Կորյուն Վարդապետյանին հեռացնելով՝ հասկանում եմ, որ հաջորդ քայլը լինելու է Տավուշի Աչաջուր առողջական կենտրոնի փակումը»,- ընդգծեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահը:
Նա հիշեցրեց, որ դեռ մեկուկես տարի առաջ էր խոսք գնում Աչաջուրի ԱԿ-ի փակման մասին այն պատճառաբանությամբ, որ Իջանի ԲԿ-ն մոտ է, կարող են հիվանդներին այնտեղ տանել:
«Բայց չեն ասում, որ հիվանդներին, վիրավորներին, հղիներին մինչև Իջևան հասցնելը թուրքի քանի դիտակետի տակով պետք է անցնեն»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ փակեցին Աչաջուրի, Քաջարանի ծննդատները, այսինքն այն շրջաններում, որտեղից իրենք պետք է հող հանձնեն:
Հարակից հրապարակումներ`
- «Սահմանամերձ գոտում փակելով ծննդաբերական բաժանմունքը՝ նշանակում է փակել այդ համայնքը»
- Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդի և Աչաջուրի ծննդատների փակման առնչությամբ
- Մարալիկի ծննդատունը փակման եզրին է. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները