Պուտինն ասել է՝ պատվաստանյութով է պատվաստվել ու որքան հակամարմին ունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ կապի ժամանակ հայտնել է, որ պատվաստվել է Սպուտնիկ V պատվաստանյութով։ Այս մասին գրում է Ria-ն։
«Երբ ես պատվաստվեցի կորոնավիրուսից, շրջանառության մեջ երկուսն էին ու երկուսն էլ լավն են»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ, ըստ թեստի արդյունքների, պատվաստումներից հետո, ինքն ունի բարձր պաշտպանություն կորոնավիրուսից:
«20 օր անցավ, նրանք վերցրեցին արյուն, նայեցին արդյունքներին՝ պաշտպանության բարձր մակարդակ: Ես նաև ձեզ եմ խորհուրդ տալիս», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ իր դուստրը պատվաստումից հետո ունեցել է 37,5 ջերմություն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է անցել։
Պուտինի խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդանալը վտանգավոր է կյանքի համար, իսկ պատվաստվելը՝ ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները