ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան և առաջարկում է հաճախորդներին մինչև 2021թ․հուլիսի 31-ը ձևակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով:Այս մասին տեղեկացնում է բանկի հանրային կապերի բաժինը։
«Ավանդը ձևակերպվում է սկսած 50 հազ․ ՀՀ դրամ գումարից, 4.60%-ից մինչև 9.50%* տոկոսադրույքով՝ համալրման անսահմանափակ հնարավորությամբ և առանց ելքագրումների: Ավանդի տոկոսագումարների վճարումը նախատեսված է ժամկետի ավարտին:
«Ամառային» ավանդը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ հաշվեգրված տոկոսների մի մասը՝ նույնիսկ վերջինիս վաղաժամկետ դադարեցման դեպքում: Սկսած ավանդի սպասարկման ժամկետի 91-րդ օրվանից՝ ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսները պահպանվում են տվյալ ավանդատեսակի՝ համապատասխան ժամկետի համար գործող տոկոսադրույքից (-1%) տոկոսադրույքով:
Այսպիսով, «Ամառային» ավանդի շրջանակներում, եթե Ձեր ավանդը Բանկում սպասարկվում է 90 օր կամ ավելի, դուք հնարավորություն ունեք այն վաղաժամկետ դադարեցնել Ձեզ հարմար ցանկացած պահի՝ ընդ որում պահպանելով հաշվեգրված տոկոսների զգալի մասը:
Ավանդատուներին, ովքեր կնքել են 1 միլիոն ՀՀ դրամից ավելի գումարի չափով պայմանագիր, տրամադրվում են արտոնյալ պայմաններով պրոդուկտներ հաճախորդի ընտրությամբ՝ Mastercard Gold վճարային քարտ՝ ավանդի գործողության ընթացքում ամսական անվճար սպասարկման և Բանկի բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորությամբ կամ պահատուփ ձևակերպելու հնարավորություն՝ Բանկում գործող սակագնից 30% զեղչի չափով (քանակը սահմանափակ է):
Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
*Ավանդի տարեկան եկամտաբերությունը կազմում է 4.54% -ից մինչև 9.47%:
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/aavandayin-akts-ia-amarhayin հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։
Բանկից տեղեկացնում են նաև, որ վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան