Վարդան Բալյան. Փաշինյանի կառավարության ծրագրի վերջնական լրամշակումը իրականացվում է Բաքվում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալայանը գրում է.
«Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումներ կան, որ ՄԱԿ֊ի Փախստականների հարցերով հանձնաժողովի հետ արդյունավետ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրեր ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրների շուրջ։
Հատկանշական է, որ հատուկ շեշտադրում է արվում առ այն, որ Ադրբեջանի տարածքում տեղակայված բնակավայրերից տեղահանված հայ փախստականների վերադարձի հարց չի քննարկվում։
Փաշինյանի կառավարության ծրագրի վերջնական լրամշակումը իրականացվում է Բաքվում փաստորեն։
Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, ադրբեջանցի փախստականների վերադարձ, Ադրբեջանական ԽՍՀ մաս կազմող անկլավների վերադարձ, Խաղաղության պայմանագրի ստորագրում և Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչում, Զանգեզուրի միջանցք... Մի հարց էլ Փաշինյանն է մտցրել՝ կաթիլային ոռոգման համակարգի անցում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Գործընթացը մեկնարկել է, իշխանություններն ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր
- Վարդան Բալյան. Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը
- Վարդան Բալյան. Այլանդակություն է, ոչ թե ընտրություն
- Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
- Զուգարանային բառամթերք` «դրանց բոլորին բռնելու եմ շինեմ»․ Վարդան Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան