Վարորդներն ակցիա են անում ՊԵԿ-ի մոտ
Վարորդներն ակցիա են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ մոտ 100 անհատ բեռնափոխադրողներով դիմել են ՊԵԿ նախագահին, որի մաքսային գծով գործառույթներն իրականացնում է Շուշանիկ Ներսիսիյանը:
«Բեռնափոխադրողներով խնդրել ենք, որպեսզի Մեղրիի մաքսատանը հայ բեռնափոխադրողներին տեղ հատկացնեն, որ նրանք այդ տարածքում կարողանան տեղափոխել պարսկական բեռը հայկական ֆուռերի մեջ ու բերել Երևան: Պարսիկներն իրենք են խնդրում, ասում են՝ իրենք բերեն, հասցնեն մինչև Մեղրիի մաքստուն, հետո մենք տանենք, գումար աշխատենք:
Դիմումի տակ գրել ենք՝ խնդրում ենք ձեր յուրային օլիգարխներին մեջ չքաշենք»,- ասաց նա:
Տ. Հովհաննիսյանի խոսքով, 100 բեռնափոխադրողներվ իրենք կարող են սեփական միջոցներով նման տարածք կառուցել:
«Բայց լսել ենք, որ յուրայիններից ընտրություններին մասնակցած որոշ օլիգարխների են դիմել, Խաչատուր Սուքիասյանի անունը տալիս եմ, թող պարզապես պարոն Սուքիասյանն ասի՝ իրենն առաջարկե՞լ են տերմինալ կառուցել Մեղրիում, և մեզ նորից ծառայեցնեն ինչ-որ մեկին»,- ասաց նա:
Տ. Հովհաննսյանը նշեց, որ ավտոներկրողներն էլ խնդիր ունեն:
«Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք: Եկել ենք այսօր զգուշացնելու, իսկ 15 օր անց կրկին այս փողոցում կլինենք, կփակենք կամ էլ ֆուռերով կհավաքվենք կառավարության դիմաց, եթե մեր բարձրաձայնած խնդիրները չքննարկվեն, պատասխան չստանանք»,- ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ ղեկավարնե՞ր կան, որ չեն ուզում երկիրը զարգանա. ավտոներկրող
- Ավտոներկրող. «Պռավալ» է լինելու
- Ավտոներկրողները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում