30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 60 մարդ, մահվան դեպք չի գրանցվել:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225095 դեպք, որոնցից 216778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1099 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5613 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 29.06.2021. Կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 26.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
- 24.06.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում