Հայաստանը ներառվել է ԵՄ համաճարակային առումով անվտանգ 11 երկրների շարքում
Հայաստանը ներառվել է Եվրոպական միության համաճարակային առումով անվտանգ 11 երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է SchengenVisaInfo.com-ը։
«Եվս 11 երրորդ երկրների բնակիչները կօգտվեն Եվրոպական Միություն և Շենգենյան գոտու անդամ պետություններ առանց սահմանափակումների մուտքից։ ԵՄ խորհուրդն այս երկրները ավելացրել է համաճարակային առումով անվտանգ երրորդ երկրների ցուցակին:
Որոշումն ընդունվել է այսօր ՝ հունիսի 30-ին, ԵՄ դեսպանների հերթական հանդիպման ժամանակ, որոնք երկու շաբաթը մեկ վերանայում են անվտանգ երրորդ երկրների ցուցակը, հաղորդում է SchengenVisaInfo.com-ը:
Ցուցակում ներառվել են հետևյալ երկրները․
- Հայաստան
- Ադրբեջան
- Բոսնիա եւ Հերցեգովինա
- Բրունեյ
- Կանադա
- Հորդանան
- Կոսովո
- Մոլդովա
- Չեռնոգորիա
- Կատար
- Սաուդյան Արաբիա
Սա նշանակում է, որ Հայաստանաբնակները կկարողանան անխոչընդոտ մուտք գործել ԵՄ և շենգենյան անդամ երկրներ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են