Քաղաքական 09:15 30/06/2021 Հայաստան

ԱՄՆ-ը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու՝ պաշտպանության վերաբերյալ տվյալները Թուրքիա արտահանելու համար. Սասունյան

ԱՄՆ Ազգային անվտանգության բաժանմունքի հատուկ գործակալ Մայքլ Բալեստրան 2021 թ. հունիսի 21-ին 16 էջանոց ցուցմունք է ներկայացրել դատավոր Ջենիֆեր Բոալին, Թուրքիայի քաղաքացի Արիֆ Ուգուրի դեմ՝ ձերբակալման վճռի պահանջով։

Ուգուրը մեղադրվում է՝

1) առանց արտահանման արտոնագրի Միացյալ Նահանգներից Թուրքիա պաշտպանության տեխնիկական տվյալներ արտահանելու դավադրության.

2) առանց արտահանման արտոնագրի Միացյալ Նահանգներից Թուրքիա տեխնիկական տվյալներ արտահանելու.

3) և պաշտպանության նախարարությունից (ՊՆ) կեղծ միջոցներով պայմանագրեր ձեռք բերելու ծրագրի մշակմամբ՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու մեջ։

52-ամյա Ուգուրը Թուրքիայի քաղաքացի է, որը 2002 թվականից ընդհատումներով ապրել է Մասաչուսեթս նահանգում, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ մշտական բնակիչ:

Ըստ ցուցմունքի՝ Ուգուրը 2015-ին Մասաչուսեթսում հիմնադրել է Anatolia Group Limited Partnership ընկերությունը, որը ներկայացվել է որպես պաշտպանության նախարարությանը հատուկ սարքավորումների և մասերի տեղական արտադրող ու մատակարար։ Նա  ընկերության միակ գործընկերն էր:

Ցուցմունքում նշվում էր, որ «2015 թ․ հուլիսից մինչև 2017 թ․սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ուգուրը ձեռք է բերել տասնյակ պայմանագրեր՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին տարբեր մասեր և սարքավորումներ մատակարարելու համար, որոնք օգտագործվում են ամերիկյան զինուժի կողմից: Այս պայմանագրերից շատերը պահանջում էին, որ մասերը լինեն Միացյալ Նահանգներում արտադրվող «տեղական վերջնական արտադրանք»։

Այս պայմանագրերը ձեռք բերելու համար Ուգուրը ՊՆ-ին կեղծորեն ներկայացրել է, որ Anatolia-ն մասերը պատրաստելու է Միացյալ Նահանգների գործարաններում: Իրականում, Anatolia-ն ընդհանրապես արտադրական կարողություններ չուներ, և շատ մասեր, որոնք Anatolia-ն մատակարարում էր պաշտպանության նախարարությանը և նրա դուստր ձեռնարկություններին, արտադրվել են արտերկրում, այդ թվում՝ առնվազն մեկ արտադրող Թուրքիայում: Այդ մասերից մի քանիսը անորակ էին և, հետևաբար, չէին կարող օգտագործվել իրենց մտադրված ռազմական նպատակների համար»:

Ուգուրը Թուրքիայում արտադրողին տրամադրել է «տեխնիկական բնութագրեր և մասերի գծագրեր, որոնք նա ձեռք է բերել Պաշտպանության նյութատեխնիկական գործակալությունից (DLA)»: Գծագրերից և բնութագրերից մի քանիսը պահանջում էին արտահանման արտոնագիր, որը Ուգուրը չէր ձեռք բերել՝ նախքան դրանք Թուրքիա արտահանելը: Նա գրանցել էր իր ընկերությունը DLA-ում, որը նրան թույլ է տվել մուտք ունենալ ԱՄՆ պաշտպանության  նախարարության առաջարկներին, այն բանից հետո, երբ նա գրավոր համաձայնել է կատարել խիստ իրավական պահանջները՝ չբացահայտել, չփոխանցել կամ չտրամադրել օտարերկրյա կազմակերպություններին պաշտպանական տեխնիկական տվյալներ՝ ըստ ցուցմունքի։

2015 թ․ օգոստոսի 13-ին DLA-ն ապահովեց Ուգուրին մուտք՝ տեխնիկական բնութագրերի, գծագրերի և այլ տեղեկատվության DLA-ի ակտիվ դիմումների վերաբերյալ։ Նույն օրը, Ուգուրը էլեկտրոնային փոստով տեղեկացրեց Թուրքիայի երեք քաղաքացիների, թե ինչպես կարելի է ինտերնետի միջոցով մուտք գործել DLA-ի «Համագործակցության թղթապանակները», ներառյալ դրա «ռազմական կարևոր տեխնիկական տվյալների» գրադարանը, նշված է ցուցմունքում։

Հատուկ գործակալ Բալեստրան ցուցմունքում գրել է․ «2016 թ․ հուլիսի 27-ին կամ մոտավորապես այդ ամսաթվով թվագրված էլեկտրոնային փոստում, DLA-ի գնորդ գործակատարը խնդրեց Ուգուրին հաստատել սարքավորումների հավաքվածքի «իրական արտադրության հասցեն»՝ ծագման ստուգումը դասավորելու նպատակով․․․․ 2016-ի հուլիսի 28-ի կամ մոտավորապես այդ ամսաթվով թվագրված էլեկտրոնային փոստում Ուգուրը պայմանագրային գործակատարին ասաց, որ սարքավորումների հավաքվածքը արտադրվել է Anatolia-ի կողմից՝ Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքի Woodmont Road 90 հասցեում։

Կարծում եմ, որ այս հայտարարությունը կեղծ էր, քանի որ Ուգուրը գիտեր, որ  սարքավորումների հավաքվածքը արտադրվել է Թուրքիայում՝ թուրքական արտադրողի կողմից: Այնուհետև Ուգուրը դասավորեց, որ սարքավորումների  հավաքվածքը ՊՆ հասցվի 2016-ի օգոստոսի վերջին՝ հնարավորություն չտալով DLA-ին նախ ստուգել մասերը հենց արտադրության վայրում: Կարծում եմ, որ Ուգուրը դիտմամբ խուսափեց ծագման ստուգումից, որպեսզի DLA-ից թաքցնի արտադրության իրական վայրը՝ Թուրքիան: Ստանալով  սարքավորումների  հավաքվածքը, ՊՆ-ն որոշեց, որ դրանք չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին, հրաժարվեց վճարել դրանց համար Ուգուրին և Anatolia-ին և փորձեց (անհաջող) մասերը վերադարձնել Ուգուրին:

Նման խախտում ենթադրաբար տեղի է ունեցել այն ժամանակ, երբ DLA-ն պայմանագիր է կնքել Anatolia-ի հետ՝ ակոսով շարժանվակների արտադրության համար։ Ըստ Բալեստրայի վկայագրի՝ 2016-ի օգոստոսի 23-ին Ուգուրը էլեկտրոնային փոստով ակոսով շարժանվակների տեխնիկական տվյալները ուղարկել է Թուրքիայում գտնվող AYPIK-ի աշխատակցին՝ Դ․  անձնավորությանը։ Պաշտպանության նախարարությունը որոշեց, որ ակոսով շարժանվակները  չեն համապատասխանում պայմանագրային բնութագրերին։

Արիֆ Ուգուրը ձերբակալվեց 2021 թ․ հունիսի 22-ին և Բոստոնի դաշնային դատարանում մեղադրվեց էլեկտրոնային խարդախության, զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու և զենքի արտահանման դավադրության համար, ասվում է Մասաչուսեթս նահանգի Միացյալ Նահանգների դատախազության գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:

«Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու մեղադրանքը նախատեսում է պատժաչափ՝ մինչև 20 տարի բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և տուգանք՝ մինչև 1 միլիոն դոլար, կամ հանցագործությունից ստացված ընդհանուր շահույթի կամ կրած վնասի կրկնապատիկը: Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքը խախտելու դավադրության մեղադրանքը նախատեսում է՝ մինչև հինգ տարի  բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և 250 հազար դոլար տուգանք: Էլեկտրոնային խարդախության մեղադրանքը նախատեսում է մինչև 20 տարի  բանտարկություն, երեք տարի վերահսկվող ազատ արձակում և 250 հազար դոլար տուգանք կամ հանցագործությունից ստացված ընդհանուր շահույթի կամ կրած վնասի կրկնապատիկը»՝ ըստ ԱՄՆ դատախազության գրասենյակի հայտարարության։

ԱՄՆ դատախազության գրասենյակը նշել է, որ «քրեական գործի մեջ պարունակվող մանրամասները մեղադրանքներ են: Մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա  հանցանքն ապացուցելը օրենքով սահմանված կարգով»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}