Ջեյմի Լի Քերթիսը կստանա Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ
Ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը սեպտեմբերի 8-ին կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար կստանա Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակը: Վեստի.ռու-ն գրում է, որ մրցանակը դերասանուհուն կհանձնվի նախքան Դեյվիդ Գորդոն Գրինի «Հելոուինը սպանում է» ֆիլմի արտամրցութային ցուցադրությունը, որում դերասանուհին նկարահանվել է գլխավոր դերում:
Ջեյմի Լի Քերթիսը 1 BAFTA և 2 Ոսկե գլոբուս մրցանակների դափնեկիր է։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Հելլոուին» (1978), «Վախի գնացքը» (1980), «Մառախուղ» (1980), «Հելլոուին 2» (1981), «Փոխվել տեղերով (ֆիլմ, 1983)», «Վանդա անունով ձկնիկը» (1988), «Ճշմարտանման սուտ» (1994) «Կրկին դու» (2010) և այլն։ Նկարահանվել է «Կոլոմբո», «Ճիչերի թագուհիները» և «Ճիչերի թագուհիները 2» հեռուստասերիալներում։
Դեռ ապրիլին հայտնի էր դարձել, որ կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար կստանա Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի է արժանանալու նաև իտալացի դերասան և ռեժիսոր Ռոբերտո Բենինին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան