ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ցույց տվեց, որ Ադրբեջանն իրականացնում է ահաբեկչական քաղաքականություն. ՀՀԿ խոսնակ
Հայաստանի Նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ցույց տվեց, որ տարածաշրջանային կայունության թիվ մեկ սպառնալիքը Ադրբեջանն է ու որ իրականացնում է ահաբեկչական ու ֆաշիզմի քաղաքականություն: Այդ մասին այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե որն է լինելու Հայաստանի հետագա քայլերը վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակից հետո:
Բացի այդ, ըստ Շարմազանովի, Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում առկա սկզբունքները ու արհամարհում է միջազգային իրավունքը:
Շարմազանովի խոսքով, ՄԱԿ-ում Հայաստանի նախագահը նաև ընդգծել էր, որ եթե միջազգային հանրությունը ի զորու չի լինի Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, ապա Հայաստանը, օգտվելով իրավական ու ռազմաքաղաքական իր իրավունքներից, ինքը կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն:
«Նախագահը նշեց, որ խավարի դեմ պայքարում չկան մեծ ու փոքր պետություններ, մենք էլ խավարի դեմ պայքարում պատրաստ ենք լինել համաշխարհային կոալիցիայի անդամ»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում