Հասարակություն 12:35 30/06/2021 Հայաստան

Forbes. Հակամարտության գոտիներում խաղող աճեցնող հնագույն գինեգործական երկրներից մեկը. Հայաստանի վերածնունդը

Forbes հայտնի պարբերականն անդրադարձել է Հայաստանում գինեգործությանն ու գինու մշակույթին։

«Գինու շատ արտադրողների համար խաղողի բերքահավաքը ամենալարված ժամանակաշրջանն է, քանի որ դրանից է կախված գինու ապագան. այն կարող է կամ կերտվել կամ չլինել։

Որոշ դեպքերում բերքահավաքն ավելի հեշտ է՝ բավական ժամանակ է լինում խաղող հավաքելու համար, երբ եղանակը բարենպաստ է և այդ դեպքում այն դառնում է հիանալի տոնակատարություն։

Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ խաղողի բերքահավաքի ժամանակ ամեն մի քայլը լինում է դժվար, սարսափելի և երբեմն հոգնեցուցիչ, քանի որ մայր բնությունը երկինքը մոխրագույն է ներկում՝  անձրևիների, կամ ավերիչ կարկուտի մռայլությամբ»,- գրում է կայքը։

Նշվում է, որ բերքահավաքի ժամանակ հանդիպած սթրեսներն ու ճնշումները կարող են շատ տարբեր լինել Հայաստանի որոշ գինեգործական շրջաններում՝ խուսափելով փամփուշտներից, երբ խաղողով լի տուփերը տեղափոխում եք մեքենա, իսկ երբեմն էլ ոմանք ստիպված են լինում օգտագործել իրենց ամենափոքր մեքենան խաղողի բերքահավաքի ժամանակ, որպեսզի նրանց չնկատեն թշնամական զինված ուժերը  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Խաղողագործներից շատերն այնքան բան են տեսել. Խորհրդային Միության բռնաճնշումներից մինչև 1991 թ. նրա փլուզումից հետո անորոշության մեջ ընկնելը և այժմ հակամարտության գոտում, որտեղ յուրաքանչյուր բերքահավաք կարող է դառնալ մահվան պատճառ, հատկապես հյուսիս-արևելյան Տավուշի մարզի Բերդավան համայնքում: Բայց հատկանշական է, որ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնել խաղողի որթին`որակյալ բերք աճեցնելու համար, քանի որ Հայաստանից որակյալ գինիների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:

Ասվում է, որ 2010 թ-ին հնագետները հայտնաբերել են «խաղողի ճզմման սարք,  պահեստարաններ, բաժակներ, չորացած խաղողի որթատունկ, կաշի և սերմացու», որոնք բոլորը միասին «աշխարհի ամենահին հայտնի գինու գործարանի վկայությունն են» Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում։

Այս հայտնագործությունները թվագրվում են առնվազն 6,100 տարի առաջ և դրանք գտնվում էին մի քարանձավում, որն այժմ հայտնի է «Արենի-1» անունով, ինչը ապացուցում է, որ մարդիկ «համակարգված» գինի են արտադրել 1000 տարի շուտ, քան նախկինում նշված էր: Հայաստանն ավելի քան 400 տեղական խաղողի սորտերի հայրենիքն է, և կարելի է պատկերացնել, քանի որ համակարգված գինեգործությունն այդքան ժամանակ գոյություն է ունեցել այնտեղ՝ խաղողի առատությամբ։

Ասվում է, որ Հայաստանը կոնյակ է պատրաստել Խորհրդային Միության համար, իսկ նրա հարևան երկիրը՝ Վրաստանը, գինի էր պատրաստում:

Աշխարհը Վրաստանում հայտնաբերեց հին գինեգործությունը ավելի վաղ, քանի որ նրանց գինու արտադրությունը երբեք չի դադարել, ի տարբերություն Հայաստանի, որն ավելի երկար է մնացել որպես հին գինեգործական երկրի թաքնված գոհար: Բայց պետք է լիներ մի ռահվիրա, որը կկարողանար Հայաստանի ժողովրդին սովորեցնել, թե ինչպես պետք է խաղողի այգիներ կառավարել, ինչպես պատրաստել գինի, որը կլինի միջազգային բարձրորակ ստանդարտների մակարդակում, որը կարող էր բերել հետաքրքրություն, քանի որ Հայաստանի շատ շրջաններ դեռ հակամարտության գոտի են։ Անշուշտ, այդպիսի ենթակառուցվածքներ հիմնելու համար ռազմիկ էր պետք, գրում է Forbes-ն ու ներկայացնում Վահե Քեուշգուրյանին։

Վահե Քեուշգուրյանն այն մարդկանցից է, ով խոստովանում է՝ գինեգործությունը «ռացիոնալ բիզնես չէ»։ Չնայած նրան, որ նա դաստիարակվել է հայ մշակույթում, դեռ մանկուց թափառող հոգի է եղել, ընտանիքը սկզբում տեղափոխվել է Արարատի լեռան արևմտյան մասից, երբեմնի Հայաստանից, բայց այսօր՝ Թուրքիայից Սիրիա, ապա Սիրիայից Լիբանան։ Մեծանալով Լիբանանում, Իտալիայից գնալով ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ` ի վերջո վերադարձել է Իտալիա, ապա Հայաստան:

Նա գինու բիզնեսով սկսել է զբաղվել 1985 թ-ին, երբ ռեստորան բացեց Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում։ 1994-ին նա Կալիֆորնիայում ստեղծել է գինու ներմուծման ընկերություն, որը գինիներ է բերել Իտալիայից և Ֆրանսիայից: Չորս տարի անց նա և իր ընտանիքը տեղափոխվել են Տոսկանա, որտեղ գնել է 87 ակր տարածք։ Նա ի վերջո սկսում է գինիներ պատրաստել։

«Դա իսկապես ռիսկային էր», - ասել է Վահեն՝ Տոսկանայում գինեգործություն սկսելու մասին, բայց նա մի մարդ է, ով առաջնորդվում է իր սրտով և, բարեբախտաբար, խաղողի այգիները գնելուց հետո հաջորդ տարի տոսկանական խաղողի պահանջարկը մեծացել էր։

«Այնուհետև 97-ին նրա կյանքն անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ, որը նույնիսկ զարմացրեց Վահեի նման ազատ ոգուն։ Նա այդ տարի Փարիզում հանդիպեց իր ընկերոջը մի զվարճալի ճանապարհորդության համար, որն ավարտվեց դեպի Հայաստան շրջանցիկ ճանապարհով: Վահեն ցնցվեց՝ իմանալով, թե որքան երկար է գինի արտադրվում Հայաստանում, և զրուցելով շրջանի գինեգործների հետ, ինչպես նաև խաղողի այգիների որոշ տեսարժան վայրեր այցելելով՝ նա հասկացավ, որ Հայաստանը գինեգործության հատուկ վայր է, որը պետք է աշխարհը բացահայտի», -գրում է կայքը։

Վահեն ծիծելով ասում է, որ եթե ստիպված լիներ գրել այն 20 տարի առաջ, ապա նա դեռ գինի կպատրաստեր Տոսկանայում։ «Բայց ավելի քան 15 տարի ես գինի եմ պատրաստում Արցախում, ահա Հայաստանը։ Արցախի Հանրապետությունը տարածք է, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն պաշտոնապես չի պատկանում որևէ երկրի, քանի որ հակամարտության գոտի է»,- ասում է Վահեն:

Սկզբում Վահեն Հայաստանում օգնել է գինու արդյունաբերության բարելավման հիմքերը դնելուն, իսկ հետո 2009 թ-ին նա որոշում է տեղափոխվել Հայաստան ընտանիքի հետ` կնոջ և երկու երեխաների հետ։ Նա ի վերջո հաստատվում է Հայաստանի արևմտյան հատվածում, որը սահմանակից է Թուրքիային՝ Արմավիրի մարզ, և այնտեղ էր վերջին 12 տարիներին, իսկ նրա դուստրը՝ Այմինը, վեց տարի առաջ տեղափոխվել է այնտեղ մշտական․ 2015 թվականը նրա առաջին հայկական բերքահավաքն էր: Այմին հիմնադրել է «Զուլալ»-ը 2017-ին։

Այմինը պատմել է այն մասին, թե ինչպես է Հայաստանում սրընթաց զարգանում գինեգործության մշակույթը, քանի որ 2015 թ-ին կարճ ժամանակահատվածում բացվել է գինու առաջին բարը` In Vino-ում, և երկու տարի անց բացվել է գինու վրա հիմնված առաջին ռեստորանը` Wine Republic-ը, և ամեն տարի տեսնում է, թե ինչպես է մարդկանց ավելի հարմարավետ դառնում, հատկապես կանանց, գինին խմել հասարակական վայրերում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}