«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կկայանա հոկտեմբերին
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանից:
Փառատոնի անցկացման ձևաչափի, ծրագրերի, հյուրերի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնն իր ողջ պատմության ընթացքում մշտապես կայացել է հուլիսին, սակայն բացառություն էր 2020-ը: «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը կայացել էր նոյեմբերին՝ պայմանավորված համավարակային իրավիճակով:
Իսկ արդեն 2020 թ. նոյեմբերին 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցել համազգային դրամահավաքի ընթացքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան