Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի դիտարկման և Արցախի շփման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուսական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանում ռուս խաղաղապահներն ապահովել են մի քանի բնակավայրերի համար ջուր մատակարարող ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Թաղավարդ և հարակից բնակավայրեր ջրատարի խողովակաշարի անցկացման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքի ավարտից հետո բնակիչներին կհասցվի խմելու ջուր»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղի բնակիչները կապվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ ջրատարը և գազատարը գտնվում են շփման գծի մոտակայքում:
«Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը և որոնել պայթուցիկ նյութեր, որից հետո ինժեներական տեխնիկային թույլ են տվել աշխատել:
Խողովակաշարի փոխարինումից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովի խմելու ջրով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն Արցախի տարածքում
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Խաղաղապահները մեկ շաբաթում մոտ 150 բռնագաղթած և բազմանդամ ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել
- Ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերում