Ստվերի դեմ պայքարից արդեն 20 մլրդ դրամ եկամուտ է ստացվել. Վարչապետ
Այս կիսամյակի ընթացքում ստվերի դեմ պայքարի արդյունքում արդեն իսկ 20 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է ուղղվել ՀՀ պետական բյուջե: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան օլիգարխ է ստվերից դուրս հանվել:
«Ինձ Ֆինանսների նախարարը զեկուցել է, որ կիսամյակի ընթացքում քսան միլիարդ դրամ արդեն այդ ոլորտից մենք ունենք լրացուցիչ եկամուտներ՝ ստվերից: Դա շարունակական պրոցես է, և մենք շարունակելու ենք պայքարել, և ես կարծում եմ, որ մենք հաջողություն կունենանք», -հայտարարեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում