Ռուսները Պուտինի հետ ուղիղ հեռուստակապի համար ավելի քան 1 մլն հարց են նախապատրաստել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ հեռուստակապի համար ռուսները 1 256 048 հարց են գրանցել: Այն երևում է «Ռոսիա-24» հեռուստաալիքի հրապարակած տվյալներից: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
658 183 հարց ստացվել է զանգերի կենտրոնում, 331 070` SMS-ի կամ MMS-ի միջոցով, 129 336` հեռուստածրագրի կայքի միջոցով, 103 972` բջջային հավելվածի, 33 487` սոցիալական ցանցերի միջոցով: Ամենատարածված թեման մնում է կորոնավիրուսը, ներառյալ դրա դեմ պայքարը և պատվաստումը:
Մինչ այդ Կրեմլը պարզաբանել էր, թե ինչու կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի հետաձգել Պուտինի հետ ուղիղ հեռուստակապը:
«Ուղիղ գիծը» հեռուստահաղորդումը կմեկնարկի հունիսի 30-ին`Մոսկվայի ժամանակով 12:00-ին: Երկրի ղեկավարը կպատասխանի քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Նախագահն առաջին անգամ Ռուսաստանի քաղաքացիների հետ ուղիղ հեռարձակման նման ձևաչափ իրականացրել է 2001 թվականին: Առաջիկա «Ուղիղ գծի» հեռարձակումը կլինի 18-րդը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան