Հայ պատանին հարց է ուղղել Պուտինին՝ Արցախի ժողովրդի անվտանգության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Առաջին» ալիքի կազմակերպած «Ուղիղ կապ 2021» հեռուստաեթերի ժամանակ պատասխանել է երկրի քաղաքացիներին հուզող հարցերին։ Ի թիվս այլ հարցերի նա նաև պատախանել է Բալաշիխայում բնակվող 11-րդ դասարանցի Երեմ Հարությունյանի հարցին։
Պատանին մինչ հարցը հնչեցնելը, նախ ընդգծել է ՌԴ-ի դերը Արցախի հակամարտության կարգավորման հարցում, այնուհետև հետաքրքրվել, թե արդյո՞ք Մոսկվան կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը: Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․
«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում, և ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առաևել ևս Ղարաբաղի բնակիչները։ Եթե մենք ապրենք խաղաղ ու բարեկամաբար, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում: Ես նկատի ունեմ տնտեսական և սոցիալական զարգացումը, որի կարիքն Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն: Անհնար է անընդհատ ապրել անհանգստության մեջ, որ զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք: Սա հասկանում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել Պուտինը։
Նրա խոսքով ՝ ստեղծվել է եռակողմ խումբ, որը զբաղվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան