Ակբա բանկ. 10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։
Ակբա բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
«Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ունեն գործընկերության հարուստ պատմություն: Մեր հերթական համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենանք Հայաստանում խթանել և նպաստել «կանաչ» տնտեսությունների, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի խոշոր գործատուներից մեկն է:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. ՌԴ-ից դրամական փոխանցումներ ստացեք հեռախոսահամարի միջոցով
- Ակբա բանկ. 25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
- Ակբա. Հայկական ծիրանե երազանքը
- Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող
- Ակբա Բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» դրամաշնորհային ծրագիրը
- Ակբա բանկ. Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես
- ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
- ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել
- ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան