Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում.Աննա Կոստանյան
«Իմ ձեռքի տակ են Երևանի քաղաքապատերանին և ԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրություններիս պաշտոնական պատասխաններն առ այն, որ իմ բարձրացրած բազմաթիվ կեղծիքները և խախտումները, որոնց մի մասով նույնիսկ հարուցված է քրեական գործ նկատվել և արձանագրվել են քաղաքապետարանի և կրթության նախարարության կողմից»,-ԱԺ արտահերթ նիստում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով Երևանի թիվ 197 դպրոցում տեղեի ունեցած և ունեցող բազմաթիվ խախտումների և կեղծիքների մասին:
Պատգամավորը հայտնեց, որ մշտապես հարցը բարձրացրել է, բայց այսօր քաղաքապետարանը իր հետ զուգահեռ մեծ ջանքեր է գործադրում՝ փորձելով արդարացնել և կոծկել այդ կեղծիքները:
«Այսքանից հետո այդ կառույցները հանձն են առել այդ դպրոցի տնօրենի դատապաշտպանի առաքելությունը, այն դեպքում, երբ նրանք պետք է նախաձեռնեին տնօրենի պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ դադարեցնելով նրա լիազորությունները»,-ասաց Կոստանյանը:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքապետարանը և ԿԳՄՍ նախարարությունը հայտնել են, որ խախտումների պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ժամկետները լրացել են:
«Պարոնա՛յք, եթե դպրոցի տնօերնը պարբերաբար կատարում է խախտումներ, կամ պատասխանատու է դրանց համար, պետք է կիրառել ոչ թե Աշխատանքային օրենսգրքի որոշ հոդվածներ, այլ դրանք պարբերաբար կատարելու դեպքում դադարեցնել նրա լիազորություները»,-նկատեց պատգամավորը:
Կոստանյանի պարզաբանմամբ՝ կան փաստեր, որոնք արձանագրված են քաղաքապետարանի և նախարարության կողմից, որից հետո ԿԳՄՍ նախարարը, ինքը, մեկ այլ պատգամավոր և, նույնիսկ, վարչապետի աշխատակազմից փաստերն ուղարկել են դատախազություն, որտեղ դրանցում տեսել են հանցանքի տարրեր, իսկ քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումներ և դրանց աշխատակիցներ շարունակում են հովանավորել 197 դպրոցի տնօրենին և կողմակալ վերաբերմունք ցուցաբերել
Պատգամավորը հայտնեց, որ հետևողական է լինելու այդ հարցում՝ նույնիսկ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո:
«Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում, որպեսզի ապագայում որևիցե պաշտանատար անձի մտքով անգամ չանցնի օրենք խախտի և սպասի 6 ամսյա ժամկետի լրացմանը, որպեսզի շարունակի պաշտոնավարել»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորրը և շեշտեց, որ հարցին լուծոմ չտալու դեպքում կհրապարակի քաղաքապետարանին ուղղված բոլոր պաշտոնական գրությունները և դրանց տրված պատասխանները:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորներն էականորեն կնվազեցնեն խոշոր ձեռներեցների կողմից զինծառայողների հիմնադրամ մուծվող գումարները
- Այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները. Սոֆիա Հովսեփյան
- Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան
- Մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է 18 հարց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան