Հայաստանի պետական պարտքը հատել է կառավարելի միջակայքի շեմը. Ատոմ Ջանջուղազյան
«Չնայած բազմաթիվ քննարկումներին, պետական պարտքն իր անվանական և հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը մեր երկրի նման բնութագիր ունեցող երկրներում որպես կառավարելի միջակայք է համարվում, այդուհանդերձ մեք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի առումով»,-խորհրդարանում ներկայացնելով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը՝ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին տնտեսական աճի ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը իջնի 60 %-ից ցածր միջակայք:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ պարտքը հասել է 7մլրդ 969 մլրդ ԱՄՆ դոլարի, որից 7 մլրդ 509 մլն դոլարը կառավարության պարտքն է:
Նրա խոսքով՝ 5 մլրդ 593 դոլարը կառավարության արտաքին պարտքն է, որը ռիսկեր գեներացնող մասնաբաժին է այն առումով, որ ոչ ռեզիդենտների կողմից տրված պարտք է և հիմնականում՝ արտարժույթով է:
Նա տեղեկացրեց, որ պարտքի 76 %-ը արտարժույթով է իսկ 24 %-ը՝ դրամով:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2020 թվականի բյուջեն ունեցել է 1 տրլիոն 561 մլրդ դրամ եկամուտներ և 1 տրիլիոն 895 մլրդ դարմ ծախսեր, իսկ դեֆիցիտը 374 մլրդ դրամ է եղել:
«Նախորդ տարի շուրջ 200 մլրդ դամի ծախսեր են իրականացվել ճգնաժամերը հաղթահարելու համար՝134 մլրդը ռազմական գործողությունների համար և 75 մլրդ դարմը համավարակի հետ կապված»,- հայտնեց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» միայնակ՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների ընդունեց մի շարք օրենքներ
- Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում.Աննա Կոստանյան
- Պատգամավորներն էականորեն կնվազեցնեն խոշոր ձեռներեցների կողմից զինծառայողների հիմնադրամ մուծվող գումարները
- Այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները. Սոֆիա Հովսեփյան
- Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան
- Մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է 18 հարց