Բելառուսը զեկույց է պատրաստել Արևմուտքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Բելառուսը պատրաստել է զեկույց՝ Արևմուտքում մարդու իրավունքների խախտումների առավել հնչեղ դեպքերի վերաբերյալ։ Այն վերաբերում է 21 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին և ԵՄ մի շարք երկրներին։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերսկսել է զեկույցներ պատրաստել աշխարհի որոշ արևմտյան երկրներում մարդու իրավունքների ոտնահարման ամենառեզոնանսային դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը վերաբերում է 21 պետությունների՝ Եվրամիության մի շարք երկրների, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Կանադային․ տնտեսական պատժամիջոցների և այլ սահմանափակող միջոցների ամենաակտիվ «ջատագովներին»»,- ասված է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Այս զեկույցով երկրի արտաքին գործերի նախարարությունը «մեկ անգամ ևս հիշեցնում է, որ նախքան այլ տարածաշրջաններում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց տեսլականը պարտադրելը, Արևմուտքի գործընկերները պետք է իրենց նայեն»։