Ժնևում Իրանի ներկայացուցիչ. Միակողմանի հարկադրանքի միջոցները ժամանակակից ցեղասպանություն են
Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Էսմայիլ Բաղայի Համանեն հայտարարել է, որ միակողմանի հարկադրանքի միջոցները ժամանակակից ցեղասպանություն են, գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը, Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նիստում, ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ, Էսմայիլ Բաղայի Համանեն հայտարարել է, որ միակողմանի հարկադրանքի միջոցներն ու պատժամիջոցները, որոնց բացասական սուր հետևանքները կրում է տվյալ երկրի բնակչությունը, պետք է գնահատել որպես ժամանակակից ցեղասպանություն:
Նշելով, որ բռնազավթված Պաղեստինում այսօր տեղի է ունենում սարսափելի ցեղասպանության, Բաղայի Համանեն ասել է. «Բոլոր երկրները հավաքական պատասխանատվություն ունեն դադարեցնելու բռնազավթումը` որպես այս ցեղասպանությունը կանխելու միակ ճանապարհ»:
Անդրադառնալով Կանադայում վերջերս հայտնաբերված բնիկ երեխաների զանգվածային գերեզմանին, Համանեն հայտարարել է. «Նման հանցագործությունները համակարգված և դաժան ցեղասպանության օրինակ են, որ լռության պայմաններում տեղի են ունեցել դարեր շարունակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա