«Իմ քայլը» միայնակ՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների ընդունեց մի շարք օրենքներ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցության քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենքներ:
Ընդունվեցին հետևյալ նախագծերը՝
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Կինեմատոգրաֆիայի մասին (երկրորդ ընթերցմամբ),
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին(երկրորդ ընթերցմամբ),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցմամբ, հեղինակներ՝ Նիկոլայ Բաղդասարյան, Ծովինար Վարդանյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայկ Գեւորգյան, Սերգեյ Մովսիսյան, Գեւորգ Պապոյան, Հայկ Սարգսյան, Հովիկ Աղազարյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սերգեյ Ատոմյան, Հայկ Ցիրունյան) նախագծի քննարկման ժամանակ լիլիթ Մակունցը հայտնեց, որ նախագծի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունում միասնբական կարծիք չունի, ինչը սակայն չխանգարեց, որ այն ընդունվի 45 կողմ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- Ես կանխելու եմ նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցներում.Աննա Կոստանյան
- Պատգամավորներն էականորեն կնվազեցնեն խոշոր ձեռներեցների կողմից զինծառայողների հիմնադրամ մուծվող գումարները
- Այդ կարգերի ընդունման դեպքում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները. Սոֆիա Հովսեփյան
- Նավալնու «պրիչոսկան» խառնվում է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում. Նաիրա Զոհրաբյան
- Մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է 18 հարց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան