Լոռիի հյուրատները գրեթե ազատ տեղեր չեն ունենում
Հատկապես այս տարի Լոռու մարզը հանրապետությունում ներքին զբոսաշրջության ակտիվացման առումով առաջատարներից է: Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել է մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեծ ոգևորություն է առաջացնում, որ մարզի հյուրանոցային տնտեսությունները, հյուրատները գրեթե ազատ տեղեր չեն ունեում, ակտիվորեն աշխատում են նաև սպասարկման ծառայությունները:
Նույն խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը տեղեկացրել է, որ մինչ օրս մարզում COVID-19-ով վարակակիրները 12.549–ն են, առողջացածները՝ 12.135, ներկա պահին բուժում է ստանում 159 վարակակիր, մինչ օրս արձանագրվել է 255 մահ:
Վարչության պետը մտահոգություն է հայտնել համավարակի դեմ պատվաստումների ընթացքից. մինչ օրս մարզում պատվաստվել է ընդամենը 4636 քաղաքացի, ինչը մարզի բնակչության ընդհանուր թվաքանակի համեմատությամբ շատ ցածր ցուցանիշ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում