Հնդկաստանում այս տարի 798 բժիշկ է մահացել կորոնավիրուսից
Առնվազն 798 հնդիկ բժիշկ է մահացել այս տարվա առաջին կեսին՝ կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ: Այս մասին են վկայում Հնդկական բժշկական ասոցիացիայի (IMA) տվյալները, գրում է Tass-ը։
Ամենամեծ կորուստները կրել են մայրաքաղաք Դելիում գտնվող բժիշկները, որտեղ այս տարի մահացել է կորոնավիրուսով վարակված 128 բժիշկ: Արևելյան Բիհար նահանգում մահացած բժիշկների թիվը կազմել է 115, հյուսիսային Ութար-Պրադեշ նահանգում՝ 79:
Անցյալ տարի Հնդկաստանի տարածքում կորոնավիրուսից մահացել էր 748 բժիշկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները