Կառավարության հակաճգնաժամային ազդեցության չափը դիտարկվող տարվա ՀՆԱ-ի վրա 0,8 %-ին կետով ցածր է եղել նախատեսվածից. Մարտին Գալստյան
«2020 թվականի սոցիալ-տնտեսական օժանդակության, այդ թվում հատկապես երկարաժամկետ տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել և արդյունքում կառավարության հակաճգնաժամային ազդեցության չափը դիտարկվող տարվա ՀՆԱ-ի վրա 0,8 տոկոսային կետով ցածր է եղել նախատեսվածից»,-խորհրդարանում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացման հարակից զեկույցում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա շեշտեց, որ 2020 թվականի հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը պայմանավորված է եղել կառավարության կողմից պետական բյուջեի ծրագրային դրույթների վերանայումներով ուղեկցվող զգալի խթանող քաղաքականության իրականացմամբ:
Մարտին Գալստյանի խոսքով՝ դրանք ուղղված էին համավարակի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրերի փաթեթին, հարկային բարեփոխումներին, առողջապահական և ռազմական ծախսերի ընդլայնմանը:
ԿԲ նախագահը հայտարարեց, որ համավարակն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա, որը նվազել է շուրջ 5.4 %-ով սակայան վերանայված ցուցանիշն ապահովվել է:
Գալստյանը տեղեկացրեց, որ բյուջեի եկամուտների նվազումը պայմանավորված է եղել նաև երկրորդ եռամսյակում շահութահարկի գծով հիմնարար փոփոխություններով՝ չնայած նպատակ ուներ շահութահարկի կարգավորումները համապատասխանեցնել ընթացիկ տնտեսական զարգացումներին և օժանդակել տնտեսվարողների շրջանառու միջոցների հետ կապված խնդիրների լուծմանը:
«Բայց դրա համատեքստում ԿԲ-ն արժևորում է երկարաժամկետ հիմնարար կարգավորումների տեսանկյունից շահութահարկի կանխավճարների կարգավորման օրենսդրական փոփոխություները»,-ասաց Հայաստանի գլխավոր դրամատան նախագահը:
Արձանագրելով, որ 2020 թվականին կառավարությունը փոփոխություններ է իրականացրել բյուջեի ծախսային մասում՝ վերաբաշխելու և դրանք ավելացնելու առումով՝ Գալստյանը նկատեց, որ 2020 թվականի բյուջեի ծախսերն աճել են 16.3%-ով, ինչը ռազմական դրությամբ և համաճարակով պայամնավորված ծախսերի և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման հետևանք է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում