Աշխարհահռչակ դիրիժոր Մուտին փաստում է՝ հայերն ու իտալացիները բազում ընդհանրություններ ունեն
Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից նշում են, որ աշխարհահռչակ դիրիժորի հետ փորձերն անցնում են ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում։
Մուտին փաստում է՝ հայերն ու իտալացիները բազում ընդհանրություններ ունեն։ Եվ այդ ընդհանրություններն օգնում են էլ ավելի լավ կերպով անցկացնելու փորձերն ու շուտով նաև համերգը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ժամանել է Իտալիա՝ մասնակցելու Ռավեննայի փառատոնին, որի շրջանակում հանդես է գալու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա հուլիսի 1-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները