Նյու Ջերսին ճանաչել է Արցախի անկախությունը
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսի նահանգի Սենատը հունիսի 30-ին միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Բացի Արցախի անկախությունը ճանաչելուց, Նյու Ջերսի նահանգի Սենատը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացրած ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին