6-րդ վարչությունը հարցաքննում է Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ. Հայրապետյան
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
««Հայաստան» դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են։
Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։
6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված պատասխաններ, և աճուրդներն իրականացվել են օրինական, 6-րդ վարչության աշխատակիցները հարցաքննության են հրավիրել աճուրդով հող գնած քաղաքացիներից մեկին, ստորագրման ներկայացրել ցուցմունք, որի վերջին մասը ցուցմունք տվողի կողմից չի թելադրվել, և երբ վերջինս հրաժարվել է ստորագրել կեղծված հարցաքննության տակ, մեկ և ավել անգամ ապտակել են նրան։
Դեպքի մասին ահազանգվել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանին։
Մ․ Զաքարյանի աշխատանքին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, դրանց հաստատուն գնահատականը տրվել է վերջինիս հետ առնչություն ունեցած ցանկացած իրավագիտակից անձի կողմից:
Մղումները պարզ են, նպատակը՝ նույնպես․ չի ստացվելու, զուր են փորձերը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան
- Ասել են՝ պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում. Ազատան համայնքի ղեկավար
- Չարչյանի պաշտպան. Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու գործելաոճին. «Հայաստան» դաշինք
- «Հայաստան» դաշինք. Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար
- «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
- Մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն. Մխիթար Զաքարյան
- Մեր թիմն ի զորու է պարգևելու անվտանգ ու հզոր Հայաստան․ Մխիթար Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան