Քաղաքական 13:04 01/07/2021 Հայաստան

ԱԺ-ն ինքնակամ կառույցների մասին օրենքը չընդունեց

«7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերի վերջին օրն է, ուզում եմ հասկանալ՝ վերջապես պե՞տք է որևէ մի լավ նախագիծ անցնի, թե ոչ: Ի՞նչ է  նշանակում, որ գալիս են այստեղ ու ասում են՝ կոչ եմ արել կողմ քվեարկեն, կոչ եմ անում չքվեարկել և այլն»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հնչած  կարծիքները:

Նախագիծը վերաբերում է ինքնակամ կառույցներին:

«Կարևոր նախագիծ է: Արդյո՞ք մեզ համար նորմալ չի, որ ապօրինի շինություններ առհասարակ չպետք է լինեն կամ քանդվեն: Շնորհակալ կլինեն քաղաքացիները, որ վերջապես ապօրինի շինությունների վերջն այս քաղաքում, նաև ողջ երկրում տրվի:

Եթե որևէ մեկի շահերն է այստեղ հետապնդվում, մի արեք, լուրջ խնդիր է: 

Կոչ եմ անում, եթե նորմալ նախագիծ է, համախոհություն ցուցաբերեք և կողմ քվեարկեք»,- ասաց նա:

Նշենք, որ այդ հարցի hիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր  Նիկոլ Բաղդասարյանն ասաց, որ այդ նախագծի մեջ մտնող փաթեթում միան Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունն է այս պահին դրվել լիագումար նիստի քննարկմանը, մնացածը չեն դրվել, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքի կետեր կային, չէր կարող այդ նախագիծը մտնել լիագումար նիստ:

Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժաղովի անդամ Արթուր Դավթյանն ասաց, որ հանձնաժողովը դեմ էր, որ փաթեթն ամբողջությամբ դրվի քվեարկության:

«Ոչ թե տեխնիկական խնդիր էր, ինչպես ներկայացում է Նիկոլայ Բաղդասարյանը, այլ եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տար, չէր գա: Հանձնաժողովը կողմ է քվեարկել միայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկմանը պայմանավորվել էին, որ մնում է մեկ նախագիծ, խոսքը գնում է  Վարչական դատավարության օրենսգրքի մասին, իսկ մյուս բոլորը դուրս է գալիս:

«Բայց, փաստորեն, քարտուղորությունից իմանում ենք, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը, որն առաջին ընթերցմամբ քվեարկել ենք, նույնպես մնացել է: Այդ դեպքում դիրքրոշուոմը փոխվում է, հանձնաժողովը եղել է մոլորության մեջ, քանի որ հարցը դրվել է, որ միայն քննարվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի փոփոխությունը, տենց ենք քվեարկել:

Իմ անձնական կարծքով, սա չի կարելի օրենք ընդունել, սրան պետք է դեմ քվեարկել՝ հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները մնում են»,- հայտարարեց Ա. Դավթյանը: 

Հարցը դրվեց քվեարկության այսպես՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և Վարչական դատավարության մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին:

Վարման կարգով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց՝ քանի որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովում դարձյալ կարծիքները կիսվել  են, ինչպես նաև այսօր, երկրորդ քննարկման ժամանակ  իրենց խմբակցությունը դարձյալ ազատ կքվեարկի:

«Հույս եմ հայտնում, երե նախագիծը չանցնի, ապա առկա նախագծի հիման վրա 8-րդ գումար Ազգային ժողովը կլրամշակի ու կընդունի, իսկ եթե անցնի, ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարից, ժամանակ կլինի որպեսզի 8-րդ գումանար ԱԺ-ն այն  լրամշակի»,- ասաց Մակունցը:

Որոշումն Ազգային ժողովը չընդունեց. կողմ՝ 37, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 15:

Նշենք, որ օրինագծի հեղինակներն են՝ Նիկոլայ Բաղդասարյան, Ծովինար Վարդանյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայկ Գեւորգյան, Սերգեյ Մովսիսյան, Գեւորգ Պապոյան, Հայկ Սարգսյան, Հովիկ Աղազարյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սերգեյ Ատոմյան եւ Հայկ Ցիրունյան: Հեղինակների համոզմամբ, եթե ընդունվեն  փոփոխությունները, ապա Հայաստանում այլևս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ: Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության  թույլտվության, իսկ այնուհետև դիմում  համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Հետևաբար առաջարկվում էր փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում` այն շարադրելով  նոր խմբագրությամբ: Փոփոխությամբ կապահովվեին  և տնտեսվարող սուբյեկտների, և քաղաքացիների իրավունքները` ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, և  համայնքի իրավունքը` ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում էր նաև, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ  կրելու էր կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում էր նաև ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ կադաստրի կոմիտեի  ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը  նշել էր, որ նախագծի բազմաթիվ դրույթներ խնդրահարույց են, մասնավորապես չի հստակեցվում, թե ինչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց մի մասը գտնվում է պետական կամ համայնքային պատկանելության հողամասերի վրա: Նաև չի հստակեցվում` ինչպես է որոշվելու, թե երբ է կառուցվել տվյալ ինքնակամ կառույցը, քանի որ, ըստ նախագծի, քանդման ենթակա են լինելու օրենքի ընդունումից հետո կառուցված շինությունները: Նա խորհրդարանականներին հորդորել էր ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց:

Քվեարկության դրվեց և ընդունվեց նաև ԱԺ վերջին նիստի ընթացքում քննարկված մյուս  բոլոր հարցերը, այդ թվում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:06
Բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում
Ձնամաքրման ձախողված աշխատանքների հետևանքով բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում ։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ի...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ազատան գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Երևան-Սևան ճանապարհին՝ կմ-անոց խցանումներ, քաղաքացիները հրելով փորձում են դուրս բերել շտապօգնության մեքենան
Երևան-Սևան ճանապարհին բուք է, կմ-անոց խցանումներ են։ «Ազգային ճակատ»-ն էլ տեսանյութ է հրապարկել, որտեղ քաղաքացիները հրելով են...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար...
Աղբյուր` Panorama.am
19:52
37 տարի մեր կենսագրությունից գողացված է․ Բագրատ Սրբազան
«37 տարի առաջ այս օրը այս նույն ձյունն էր, նույն մարդիկ, փոքրաթիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Ազատության հրապարակ (այն ժամանակ հայտնի՝...
Աղբյուր` Panorama.am
19:38
Արմեն Գևորգյանը գործուղվում է Փարիզ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
19:26
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը․ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը Օրվա խորհրդով Երեկվա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանը գրել է․ «Վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը Գյումրիում տրված է: Միսիան կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հանրային տրանսպորտը կաթվածահար է, ավտոբուսները ձմեռային անվադողեր չունեն
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավտոբուսերը կանգնած են, փողոցների չմաքրված լինելու և...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ազատ են արձակվել
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացրել են ՆԳՆ-ից:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին․ «Հանուն Արցախի» միավորման
«Հանուն Արցախի» միավորման հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ։ Հայտարարության մեջ ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան դարձել է Եվրոպայի աղբավայրը
Բրիտանական «The Guardian» թերթը լրագրող Ալեքսանդր Քլափի ստորագրությամբ հոդվածում բացահայտել է, որ Թուրքիան, չնայած «Զրո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումն այսօր չի կայանա
Այսօր ծրագրված Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
17:55
Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Արցախի ԱԺ. Վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը
«Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը»:
Աղբյուր` Panorama.am
17:48
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները
Այսօր Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Նիկոլը Ալիևին և Էրդողանին ասելու է՝ Հայաստանը տալիս եմ ձեզ, դիմացը խնդրում եմ փրկեք իմ և իմ ընտանիքի կյանքը. Նաիրա Զոհրաբյան
«Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի զրուցակիկցը երկու հնոգի էր Էրդողանը և Ալիևը»,- «Հայելի»մամուլի ակումբում սաց ԱԺ նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Էրմիտաժում ներկայացված Միքայել Բադալյանի «Թեյշեբաինի.Երևանի ուրարտական ժառանգությունը» գրքույկը մեր հնագույն պատմությունը հանրահռչակող կարևոր գործիք է
Ուրարտուի պատմությունը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ մեծ դեր է ունեցել, նաև մեր ինքնության վրա է չափազանց մեր դեր ունեցել, ինչը, իհարկե, շատերին դուր չի գալիս»։
Աղբյուր` Panorama.am
17:15
Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանին. ՆԳՆ պարզաբանումը
Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով  ձերբակալվել են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում  ասաց ՆԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վարդան Ղուկասյանին գետնին տապալելով են բերման ենթարկել. Ղուկասյանի մերձավոր
«Նիկոլը տեռոր է սկսել Գյումրում։ Իրենք հարցում են արել ու տեսել, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ ձայներն ունի ու սկսել են տեռորը, բայց ինքը լավ չի ճանաչում Գյումրին ու գյումրեցուն»։
Աղբյուր` Panorama.am
16:59
Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
Քիչ առաջ  քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:  «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, կան տուժածներ
Հայաստանի Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հանրապետության մի քանի ճանապարհներին սաստիկ բուք է ու ցածր տեսանելիություն
Փետրվարի 20-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի,...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխանակման կետի սեփականատիրոջը ծեծել են, փողերը գողացել. Ավազակախմբի կազմում օտարերկրացիներ են
Հանցագործությանը ներգրավվածներից մեկն էլ 70-ամյա հայ կին է։
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների պահանջարկն աճել է գրեթե մեկ երրորդով. Avito Services
Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը և ասիական երկրները դարձել են ռուսների համար միջազգային բեռնափոխադրումների ամենապահանջված ուղղությունները։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ապագան հասավ մարզային բժշկական կենտրոններին, որոնք վերցրեցին մարզպետերի ձեռքից և տվեցին ԱՆ-ին. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք»  ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Ապագան հասավ մարզային բժշկական կենտրոններին Այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ե՞րբ կմեկնարկի Գյումրու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մինչև երբ կպահպանվի այս եղանակը. Կանխատեսում
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:28
Գազայում Կարմիր Խաչին է հանձնվել 4 իսրայելցի պատանդների` մոր ու երեխաների մարմինները
Իսրայելին են հանձնվել 32-ամյա Շիրի Բիբասի և նրա երկու որդիների՝ Արիելի և Կֆիրի աճյունները, ովքեր առևանգման պահին համապատասխանաբար 4 տարեկան և 9...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
10:52 20/02/2025

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}