Հնարավոր է՝ դա լինի իմ վերջին ֆիլմը և այն պետք է լինի հրաշալի. Ալեն Դելոնը կինո վերադառնալու մասին
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը մտադիր է վերադառնալ մեծ կինո։ Այս մասին նա ասել է «France 5»-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես հույս ունեմ կրկին վերադառնալ էկրան,- նշել է դերասանը։ - Հնարավոր է, որ դա լինի իմ վերջին ֆիլմը։ Եւ այն պետք է լինի հրաշալի»:
Դելոնը հավելել է, որ կցանկանար աշխատել «ականավոր ռեժիսորի, օրինակ, Լիզա Ազուելոսի հետ», որը նկարահանել է Դալիդայի մասին կենսագրական ֆիլմը:
«Հետո ես կկարողանամ հեռանալ, այլևս անելիք չունեմ», - ընդգծել է դերասանը:
85-ամյա աշխարհահռչակ դերասանը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում և իր աշխատանքով հռչակ Է ձեռք բերել «Կիզիչ արևի տակ» (Plein soleil, 1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծը» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) կինոնկարներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները