Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն կտա
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին տալ 106 մլն դրամի մաքսային արտոնություն:
Հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ Ընկերությունը շուտով շահագործման կհանձնի գերհզոր և ժամանակակից սարաքվորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատաեղեր՝ 167,000 դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախնական տվյալների՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Արտադրանքի բարձր որակն ապահովելու համար սարքավորումները ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, իսկ մանվածքները և մնացած հումքը ձեռք են բերվելու Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումք և նյութերի, ինչպես նաև հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ:
Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 36 հարցից միայն 2-ն է զեկուցվող: