Աշոտյանը վերադարձել է Բրյուսելից ու ներկայացել ՔԿ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու»։
Հիշեցնենք, որ քվեարկության օրը հունիսի 20-ին Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:
Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են "քվեարկացնել" ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:
Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:
Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:
Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:
Հրավիրում եմ դիտորդների և զլմների ուշադրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու