Ռադան Դոնեցկի շրջանի քաղաքը վերանվանել է Նյու Յորք
Ուկրաինայի Գերագույն Ռադան Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանի քաղաքային տիպի Նովգորոդ բնակավայրը վերանվանել է Նյու Յորք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Որոշումը պաշտպանել են 301 պատգամավոր` պահանջվող նվազագույն 226 ձայնի փոխարեն:
Որոշումն ընդունվել է Դոնեցկի ռազմական-քաղաքացիական վարչության կողմից ներկայացված հայտի հիման վրա: Ինչպես նշված է որոշման մեջ, Նյու Յորքը բնակավայրի պատմական անունն է, այն օգտագործվել է մինչև 1951 թվականը: Այժմ այնտեղ ապրում է շուրջ 12 հազար մարդ:
2015-ի մայիսից Ուկրաինայում գործում է «Կոմունիստական և նացիստական ռեժիմների դատապարտման մասին» օրենքը, որն արգելում է խորհրդային խորհրդանիշների քարոզչությունը: Այն ներառում է, խորհրդային պետական գործիչների անունով քաղաքների և փողոցների վերանվանման պահանջ:
Ազգային հիշատակի ինստիտուտը հրապարակել է 520 պատմական դեմքերի ցուցակ, որոնց գործունեությունն ընկնում է «ապակոմունիզացման» օրենքի տակ: Փաստաթուղթը բողոքի մեծ ալիք էր առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես, այն բանի համար, որ այն հստակ չի սահմանում դրա կիրառման սահմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան