Ռուսաստանի հետ պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման վերաբերյալ, նշել է, որ Բրյուսելը շարունակում է սրել առճակատման ուղղությունը։Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանի հետ պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է: Մենք ցավում ենք, որ Եվրամիությունը, այս բացարձակ ակնհայտ և պատմականորեն հիմնավորված փաստը ընդունելու փոխարեն, շարունակում է քողարկել առճակատման հռետորաբանությունը»,- ասել է նա: