Կառավարության նիստում չհստակեցվեց, թե 52.5 մլրդ եկամուտից 9.2 մլրդ դրոշմանիշային վճարը հանելուց հետո ինչպես է ստացվում 54 մլրդ
«2021թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտները կազմել են ավելի քանը 750,2 մլրդ դրամ, այն դեպքում երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայտնի տեղեկությունների վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 697.7 մլրդ դրամ և ապահովվել է 52.5 մլրդ դրամի բյուջեի գերակատարում:
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ համապատասխան հարկատեսակներով հարկ վճարողներին է վերադրաձվել 84 մլրդ դրամ, երբ 2020 թվականի նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թ.՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թ.՝ 49 մլրդ դրամ:
«Հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարումների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ րամ»,-ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց, որ զուտ եկամուտների տարբերությունը կիսամյակի համար կկազմի 54 մլրդ րամ:
Հովհաննիսյանը նաև հավելեց, որ 2021 թ. 24 մլն հատով ավել գործարք է կատարվել քան նախորդ տարի:
«2021 թվականի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ, բայց այդ կանխատեսումները վերանայվում են դեպի վերև և 2021 թվականի համար կանխատեսվում է 6 % տնտեսական աճ»,-իր հերթին հավելեց Նիկոլ Փաշինյանը և փորձեց ճշտել, թե ինչպես է ստացվում, որ 52.5 մլրդ դրամից 9.2 մլրդ րամի դրոշմանիշային վճարը հանելուց հետո մնում է 54 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փորձեց բացատրել, որ բյուջեից եկամուտները վերանայվել են՝ ավելացվելով 40 և 30 մլրդ դրամներով, սակայն այն ամբողջ տարվա համար է և չի արտացոլված կիսամյակում, ինչն էլ նման հաշվարկի արդյունք է հանդիսացել:
Էդվարդ Հովհաննիսյանը նրբորեն հերքեց ֆինանսների նախարարին՝ հայտնելով, որ ավելացված 30 մլրդ դրամն արտացոլված է կիսամյակի բյուջեում և նախատեսված 665 մլրդ եկամուտը վերնայումից հետո կազմեց 683 մլրդ::