«Կասպերսկի». Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
Հայաստանում մոբայլ բանկային տրոյացիների գրոհների 2020-ի առաջին եռամսյակում ենթարկվել է օգտատերերի 0,04%-ն այն դեպքում, երբ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,2-ական տոկոս։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի հունվար-մարտին բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։
Ընկերության տվյալների համաձայն, 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է Ճապոնիան (1,59%), երկրորդ տեղում Թուրքիան է (0,67%), երրորդում՝ Գերմանիան (0,40%)։
Այդ հաշվետու ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 25 314 փաթեթ, ինչը 8528-ով պակաս է, քան 2020-ի չորրորդ եռամսյակում, և 16 801-ով պակաս, քան 2020-ի առաջին եռամսյակում։
Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։
Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
- Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
- «Կասպերսկի». Ինչպես են Tesla-ի և Mobileye-ի ավտոպիլոտների արհեստական բանականությունը խաբում «ֆանտոմներով»
- «Կասպերսկի». ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը
- «Կասպերսկի». Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
- «Կասպերսկի». Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային
- «Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
- «Կասպերսկի». Cring ծածկագրիչը գրոհում է արդյունաբերական օբյեկտները VPN սերվերներում խոցելիության միջոցով
- «Կասպերսկի». Google Chrome-ում ևս մեկ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
- «Կասպերսկի». Lazarus կիբեռխմբավորումը գրոհում է պաշտպանական ձեռնարկություններն ամբողջ աշխարհում
- «Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
- Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են ֆիշինգային գրոհների ենթարկվել. «Կասպերսկի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան