Մովսես Հակոբյան. Դատախազը պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալո՞ւ է պաշտապնել, թե՞ ոչ
Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է՝ նոյեմբերի 19-ի ասուլիսում ինքը պետական գաղտնիք չի հրապարակել։
«Գործն ուղարկվել է դատախազին, վերջինս պետք է որոշի՝ մեղադրանքը կարողանալու՞ է դատարանում պաշտապնել, թե՞ ոչ։ Կանչեն դատարան, գնալու եմ»,-ասել է Մովսես Հակոբյանը։
Նա հայտնել է, որ իր իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
ԱԱԾ-ն այսօր տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
Հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազություն
- Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել