Վարորդների պահանջը դուրս է ՊԵԿ-ի տիրույթից. Շուշանիկ Ներսիսյան
«Այսօր որևէ արգելք չկա, թե բեռնափոխադրումներն Հայաստանի տարածքում ինչ քաղաքացիություն ունեցող վարորդ պետք է իրականացնի, բիզնես հարաբերություններ են, տնտեսվարողներն են պայմանավորվում ու ֆիքսում պայմանագրերով»,- ՊԵԿ տարածած տեսանյութի մեջ ասում է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ արձագանքելով երեկ ՊԵԿ դիմաց ակցիայի ժամանակ վարորդների բարձրաձայնած խնդրին:
Շ. Ներսիսյանի խոսքով, այս հարցը ՊԵԿ-ի տիրույթում չէ, ՊԵԿ-ը որևէ միջամտություն չի կարող ունենալ և պարսկական կողմի հետ որևէ բան պայմանավորվել, ինչպես խնդրում ու պահանջում էին ակցիայի մասնակիցները:
Նա նաև ասում է, որ Մեղրիի մաքսային կետի ղեկավարությունը հանդիպել է դիմողների պատասխանատու հետ:
«Պահանջները հետևյալն են եղել, որ մաքսակետի ղեկավարությունը բանակցի պարսկական կողմի հետ, որ ոչ թե պարսիկ բեռնափոխադրողները բեռնափոխադրում իրականացնեն, այլ x հայ վարորդները, որին պատասխան են ստացել, որ ՊԵԿ գործառույթներից դուրս է, բիզնես աշխարհի հարաբերություններ են:
Երկրորդ խնդրանք-պահանջը եղել է այն, որ Մեղրիի մաքսակետի տարածքում որոշ բեռնափոխադրման աշխատանքներ են ուզում իրականացել: Կրկին բացատրվել է, որ մաքսակետում գործառույթներ գոյություն ունեն, տնտեսավարողների կողմից բեռնաթափման, բեռնման աշխատանքների ծառայություն մատուցել մաքսակետում հնարավոր չէ»,- մանրամասնում է ՊԵԿ փոխնախագահը:
Նա նշում է, որ ակցիայի ժամանակ բողոքող վարորդներն այլ բան էին ներկայացում:
«Նրանք ներկայացել էին, թե ցանկանում են մաքսային պահեստ բացել: Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող, պայմանները համապատասխան օրենքում նշված է: Երբևէ մաքսային պահեստ բացելու հարցով մեզ չեն դիմել:
Մաքսային պահեստը մաքսակետի տարածքում չի կարող լինել»,- նշում է Շ. Ներսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում