
Ֆրանսիայում վաճառվել է Ֆրագոնարի՝ պատահաբար հայտնաբերված գլուխգործոցը
Ֆրանսիական ընտանիքը, որը պատահաբար հայտնաբերել էր Ժան-Օնորե Ֆրագոնարի «Ընթերցող փիլիսոփան» կտավը, այն աճուրդում վաճառել է 9,1 միլիոն դոլարով:
kulturomania.ru կայքը գրում է, որ նկարն ի սկզբանե գնահատվում էր 1,5-2 միլիոն դոլար, բայց նոր սեփականատերն առաջարկել էր նախնական գնից հինգ անգամ ավելի մեծ գումար:
18-րդ դարի դասականի արվեստի գործը հայտնաբերվել էր մի ընտանիքի կողմից այս տարվա մարտին: Ֆրագոնարի գլուխգործոցը կախված է եղել այն տանը, որն ընտանիքը ժառանգել էր: «Ընթերցող փիլիսոփան» կտավը հարյուր տարի գտնվում էր այդ կալվածքում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան