Ֆրանսիան գրեթե ամբողջությամբ հանեց կորոնավիրուսային սահմանափակումները՝ աշնանային ալիքին ընդառաջ
Ֆրանսիայում երեկվանից հանվեցին կարանտինի գրեթե բոլոր սահմանափակումները: Այժմ քաղաքացիները կարող են ազատորեն նստել ռեստորանների ներսում, մասնակցել զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների, գնալ եկեղեցի և մնալ հյուրանոցներում: Մնացել են միայն գիշերային ակումբները, որոնք հուլիսի 6-ից պետք է վերադառնան նախակորնավիրուսային ժամերին: Այս մասին գրում է Euronews-ը։
Պատվաստումների առաջընթացը և դեպքերի նվազման տեմպերը թույլ են տալիս Ֆրանսիայի իշխանություններին վերացնել սահմանափակումները, բայց բժիշկներն ու քաղաքական գործիչները հիշեցնում են, որ անցյալ ամառ իրավիճակը նույնն էր, և վերջում ամեն ինչ ավարտվեց կոշտ աշնանային ալիքով: Այս աշնանը չորրորդ ալիքը սպասվում է նաև Փարիզում:
«Դելտա տարբերակը տարածվում է և շատ արագ: Այն անցած շաբաթ կազմել է նոր դեպքերի 10%-ը, որի մասին ես ձեզ ասացի։ Այժմ դրա մասնաբաժինը կրկնապատկվել է»,-ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
Կատալոնիայում ևս նոր դեպքերի թվի աճ է գրանցվել: Մարզային իշխանությունները թույլատրել են անվճար պատվաստումներ կատարել 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Միևնույն ժամանակ, նրանք նախատեսում են ստեղծել պատվաստումների շարժական կենտրոններ այն տարածքների համար, որտեղ վարակի մակարդակն ամենաբարձրն է կամ այն վայրերում, որտեղ բավարար չեն ստացիոնար կետերը: