Հասարակություն 13:01 01/07/2021 Հայաստան

Մեկնարկում է Ակադեմիկոս Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթը

Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) և Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում են Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան  հայագիտական միջազգային մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի անցկացման մասին հուշագիրը ստորագրել են Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը:

Հայագիտական միջազգային մրցույթը, որը նախաձեռնել են Երևանի Ռուսական տունը և ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը, լինելու է ամենամյա: Երկու հաղթողները կարժանանան հավասար դրամական պարգևների և մեկ շաբաթ տևողությամբ  ճանապարհորդական փաթեթների դեպի Հայաստան: Եվս մեկ մասնակից կստանա հատուկ մրցանակ Երևանի Ռուսական տան կողմից:

Երևանում Ռուսական տան տարածած հաղորդագրության համաձայն, մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանից դուրս բնակվող այն գիտնականները, ովքեր մինչև 2022 թ. հունվարի 31-ը կներկայացնեն աշխատություններ ռուսերեն լեզվով՝ ձեռագրեր կամ վերջին 3 տարվա ընթացքում տպագրված հետազոտություններ: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի գարնանը փակ գրախոսության արդյունքներով: Մրցույթում հաղթած գիտնականների աշխատանքները կտպագրվեն ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հատուկ գիտական ժողովածուում:

Անդրադառնալով այս միջազգային մրցույթի կազմակերպման նպատակներին՝ Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շեշտեց, որ նախագիծը Ռուսաստանում աջակցություն է ստացել ամենաբարձր մակարդակով: Մրցույթի խորհրդի կազմում ընդգրկված են ոչ միայն հայտնի ռուս գիտնականներ, այլև Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը:

«Մեր հիմնական խնդիրներն են ռուսալեզու արևելագիտության և հայագիտության զարգացումը` խթանելով հետաքրքրությունը նման հետազոտությունների նկատմամբ, ինչը կարող է մեծացնել ռուսաց լեզվի կարևորությունն ու դերը միջմշակութային, գիտական հաղորդակցության տեսանկյունից: Եվ հաշվի առնելով հայտարարված թեմաների ցանկը, կարող են ներկայացվել նաև միջառարկայական բնույթի աշխատանքներ՝ armeno-slavica,  armeno-iranica, armeno-arabica, armeno-turkica և այլն: Այսպիսով մրցույթին կկարողանան մասնակցել հետազոտողներ տարբեր երկրներից, եթե ներկայացնեն լուրջ, գիտականորեն հիմնավորված այնպիսի աշխատանքներ, որոնք կանցնեն համաշխարհային մակարդակի հեղինակավոր գիտնականների փակ գրախոսությունը: Մրցույթի հաջողության գրավականը կլինի բոլոր մասնակիցների հանդեպ առավելագույնս օբյեկտիվ մոտեցումն ու նրանց հավասարությունը՝ առանց որևէ վերապահման», - ասել է Վադիմ Ֆեֆիլովը:

Նշվում է, որ հետազոտության թեմաները բավականին ծավալուն են. Հայաստանի պատմություն; հայ-ռուսական հարաբերությունների պատմություն; հայ ազգագրություն; հայ արվեստի պատմություն; հայ գրականության պատմություն; բանահյուսություն; կրոն; լեզվաբանություն; հայկական գեղագրություն; Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմություն, հայկական Սփյուռքի պատմություն և այլն:

«Ակադեմիկոս Մառը զգալի ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում`դրանով իսկ տալով այս ուղղությանը հատուկ կարգավիճակ: Բայց նույնիսկ սա չէ գլխավորը. Մառը պատկանում էր կայսերական արևելագիտության ներկայացուցիչների շարքին, որոնց խորապես խորթ էր ուսումնասիրվող միջավայրի և ժողովուրդների հանդեպ այպես կոչված վերևից նայելը: Իրական հումանիստ և մարդասեր՝ Մառը իրեն զգում այդ հիասքանչ տարրի մի մաս, որին նա նվիրեց իր գիտական կենսագրությունը: Հայերին ուղղված նրա մտավոր և հոգևոր ազդակները անգնահատելի են», - նշել է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նա ընդգծել է նաև, որ Մառը հասունացրել է հայ գիտական մտավորականության մի ամբողջ սերունդ, որի ամենաակնառու ներկայացուցիչն է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:

«Մառին բնորոշ են հատկանիշների, որոնք անբաժանելի են հումանիտար գիտությունների իրական ներկայացուցիչներից, նա բացառիկ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործը վերածել գաղափարի՝ դրան հաղորդելով առավելագույն բարձր արժեք», - հավելել է Գառնիկ Ասատրյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կրկին կգիշերեն Եռաբլուրում
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , մենք նորից...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը»...
Աղբյուր` Panorama.am
22:40
Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիային
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաղթեց Մոնղոլիայի թիմին։ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օդանավակայանում վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև. Ոստիկանություն
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Սեպտեմբերի 18-իn, ժամը 16:15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աղոթեք նրանց հոգու հանգստության համար... Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
21:17
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել
«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
21:09
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:53
Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․ «1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
Հանրային ռադիոյի նածկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է․ «Հանրային ռադիոյում հայտնված օսմանասելջուկյան ժամացույցների և այն մասին, թե...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
«Գարդման- Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում  անդրադարձել է Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Հեզբոլլահ» շարժումը խոստացել է պատասխան հարված տալ Իսրայելին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կպատասխանի Իսրայելին՝ Լիբանանում կապի սարքերը խափանելու համար, ասել է շարժման գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:32
ՔՊ-ն կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մի խումբ անձանց կողմից հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․ «Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։ Ես խնդրանք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ-ում կբացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
 Երևանում հոկտեմբերի 1-ին նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի․Ֆիդան
 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և ԲՐԻԿՍ-ի վերաբերյալ հարցերին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է
Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}