«Հրապարակ». Կոտայքի մարզպետի կգբ-շնիկի իր մեթոդներով սպառնում է իշխանություններին ընտրություններում չպաշտպանած համայնքապետերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները և մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական և անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի և այլն։
Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի և ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի միջև. վերջինս մարզպետին հիշեցրել է նրա ՀՀԿ-ական անցյալը և զգուշացրել, որ հավերժ պաշտոնի չի մնալու։
Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: